Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հովհաննես Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով

Հովհաննես Չեքիջյանը Ստամբուլում  պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգևների թիվն ավելացավ ևս մեկով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` մաեստրոն, ով հրավիրված էր ծննդավայր՝ Ստամբուլ, Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգևատրվել է Մաղաքիա պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով, որը նրան է հանձնել Պոլսի պատրիարքարանի Վարդանանց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ. վրդ Թաթուլ Անուշավանը:

Հովհաննես Չեքիջյանը 1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է համաշխարհային դասական երաժշտություն և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր։

Մաեստրոն ղեկավարում է նաև սիմֆոնիկ համերգներ: Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am