Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանում ԱՄԷ դեսպանը շնորհավորել է ՀՀ կառավարությանը հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ

  Հայաստանում ԱՄԷ դեսպանը շնորհավորել է ՀՀ կառավարությանը հաջողված 
խորհրդարանական ընտրությունների առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին շնորհավորել է ՀՀ կառավարությանը հաջողված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է WAM գործակալությունը:

Դեսպանը մայիսի 18-ին ներկա է գտնվել Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին:

Նիստի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով շնորհավորել է ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին և մաղթել բեղմնավոր աշխատանք: ՀՀ Նախագահը նշել էր, որ երկու տարի առաջ, երբ հաստատվում էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, հավատում էր, որ մոտ ապագայում մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: «Այսօր եկել է այդ օրը, և ես շնորհավորում եմ բոլորիս: Ձեզ՝ հարգելի պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am