Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանում գնում են քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման

Հայաստանում գնում են քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արդարադատության նախարարությունը նախատեսում է օպտիմալացնել քրեակատարողական հիմնարկները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ հնարավոր է այդ ծրագիրը ներառվի ՀՀ կառավարության նոր ծրագրում:

«Ծրագրում կլինեն քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, արդիականացման և նոր լուծումների առաջարկներ: Օրինակ` ներկայումս քրեակատարողական օրենսգրքում նախատեսված են 4 տեսակի ուղղիչ հիմնարկներ`  բաց, կիսաբաց, կիսափակ, փակ: Մենք ցանկանում ենք այն ավելի պարզեցնել և դարձնել 3 տեսակի: Մեր նպատակն է, որպեսզի շեշտադրումը լինի բաց ռեժիմի վրա»,- ընդգծեց Քրմոյանը:

Պրոբացիոն համակարգի ներդրմամբ էլ, փոխնախարարի համոզմամբ, էապես կնվազի քրեակատարողական հիմնարկում կալանավորների թիվը: «Այն անձինք, ովքեր հնարավորություն կունենան պատիժը կրել առանց ազատազրկման, պատիժը կկրեն համայնքում պրոբացիայի ծառայության աշխատակիցների հսկողության ներքո: Պրոբացիոն համակարգի ամբողջական ներդրումից և քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո, որոնցով նախատեսվելու են այլընտրանքային և ազատազրկման հետ կապ չունեցող միջոցներ և պատժատեսակներ, կունենանք քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թվի էական նվազում», -ընդգծեց Քրմոյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ դիտարկմամբ` քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման  խնդիր գրեթե չկա. կալանավորների մի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ամբողջապես կլուծվի այդ խնդիրը:

«Ներկայումս քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրը կապված է շենքային պայմանների հետ, որը փուլ առ փուլ լուծում է ստանալու»,- եզրափակեց Քրմոյանը:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am