Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ. Տարոն Մարգարյանի ուղերձը Վերջին զանգի առթիվ

Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ. Տարոն Մարգարյանի ուղերձը 
Վերջին զանգի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ի սրտե շնորհավորում եմ դպրոցական՝ ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկն ավարտելու առթիվ: Այստեղ դուք ձեռք բերեցիք ամենակարևորը՝ գիտելիքի անհրաժեշտ պաշարն ու հանրությանը պիտանի լինելու մղումը, որոնք ձեզ ուղղորդելու են ողջ կյանքի ընթացքում:

Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ, հավատում է նրա մեծ ներուժին: Այսօրվանից նաև դուք եք մասնակցելու Հայոց անկախ պետականության ամրապնդման պատասխանատու գործին՝ ստանձնելով երկրի տիրոջ ու միաժամանակ նաև նրա մշակը լինելու պարտականություն-իրավունքը: Հաջողություն եմ մաղթում կարևորագույն այդ առաքելությունն իրականացնելու գործում:

Վերջին զանգի առթիվ շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և ուսուցիչներին, ովքեր ոչինչ չեն խնայել ձեզ համար անհոգ մանկություն ապահովելու և գիտելիք տալու համար: Այսուհետ արդեն դու՛ք եք պարտավորվում իրականացնել ձեզ հետ կապված նրանց երազանքներն ու հույսերը:

Սիրելի՛ բարեկամներ,

որպես Երևանի քաղաքապետ, լիահույս եմ, որ ձեր շնորհիվ Երևանի կենսագրության մեջ ապագայում կգրվեն փառահեղ էջեր: Մաղթում եմ ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք՝ համոզմունքով, որ կիրականացնեք նվիրական ձեր բոլոր երազանքները՝ ի շահ մեր երկրի ու ի բարօրություն քաղաքամայր Երևանի»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am