Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախի 217 հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է «Վերջին զանգ»-ը

Արցախի 217 հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է «Վերջին զանգ»-ը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի 217 հանրակրթական դպրոցներում մայիսի 26-ին հնչել է «Վերջին զանգ»-ը, ինչի կապակցությամբ բոլոր դպրոցներում վաղ առավոտից մեկնարկել են հանդիսավոր միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ասել է, որ այս ուսումնական տարում ԱՀ դպրոցների շուրջ 3000 շրջանավարտներից հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտում է 1979, իսկ ավագ դպրոցները՝ 1020 շրջանավարտներ:

«Վերջին զանգ»-ի կապակցությամբ շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայ շրջանավարտներին: Ցանկանում եմ խաղաղություն, բազում հաջողություններ ուսման և առօրյա կյանքում: Այսօրվա մեր շրջանավարտներն Արցախի ապագան կերտողներն են: Երեխաներն այսօրվանից նոր կյանք են մտնում, որն իր բարդություններն ու խոչընդոտները կունենա, իսկ դրանք հաղթահարելու համար կօգնի դպրոցում ստացած գիտելիքները»,- ասել է Ս. Ասրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am