Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը. Գարո Փայլան 

Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը. Գարո Փայլան 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՄիայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք  հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

«Գիտեք, իմ տատիկը, ում հետ մինչեւ տասը տարեկանը նույն տանն ենք ապրել, մահացավ առանց արդարության, հայրս, ով մտածում էր, թե երբ պիտի արդարություն լինի, նույնպես մահացավ, այսինքն՝ երկրորդ սերունդն էլ հեռացավ, հիմա երրորդ ու չորրորդ սերունդներն են պայքարում արդարության համար: Մեր պահանջն այն է, որ մենք պետք է պատասխանատվություն վերցնենք Թուրքիայում ժողովրդավարության համար, եւ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել այդ սահմանները: Այնտեղ շատ ժողովրդավար ընկերներ ունենք, Էրդողանի կուսակցության մեջ էլ ունենք, մյուս կուսակցություններում՝ եւս, բայց նրանք հիմա անձայն են, որովհետեւ ձայն բարձրացնում են միայն ազգայնականները»,-ասաց Գարո Փայլանը:

Գարո Փայլանը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: Այս օրերին Թուրքիայի հայազգի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am