Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետնախարարի և գյուղատնտեսության նախարարի հետ

Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, 
պետնախարարի և գյուղատնտեսության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն նախօրեին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջին հանդիպումը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի հետ, որին հաջորդել է ընդլայնված հանդիպում նախարարության աշխատակազմի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առաջնահերթ ուղղություններն ու զարգացման միտումները: Առանձին անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  Գեղամ Գևորգյանը, մասնավորապես նշել է. «Հստակ երկու կողմն էլ պատկերացնում ենք, որ պետք է ունենանք ամուր համագործակցություն, համատեղ ծրագրեր իրականացնենք թե' անասնաբուծության և անասնաբուժության, թե' պտղաբուծության ոլորտներում, մենք մեկ միասնական ուժով պետք է կարողանանք զարգացնել երկու երկրների գյուղատնտեսությունը»:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու հայկական պետություններում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում բարեհաջող և դրական արդյունքներ գրանցած ծրագրերը:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն իր հերթին նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկուստեք հետաքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուծության ոլորտի կանոնակարգմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի ընդհանուր ծրագրի մշակմանը և երկու հանրապետություններում անասնահակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր:  

Այնուհետև Գեղամ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Զրույցի ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են ագրարային բնագավառում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: 

Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին այսօր ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am