Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հնդկաստանի լողափին հայտնվել է Սանտա Քլաուսի՝ 10 հազար պլաստիկե շշերից պատրաստված արձանը

Հնդկաստանի լողափին հայտնվել է Սանտա Քլաուսի՝ 10 հազար պլաստիկե շշերից պատրաստված արձանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ քանդակագործ Սուդարսան Փաթնայիկը Փուրի քաղաքի լողափին ստեղծել Է Սանտա Քլաուսի հսկայական արձանը՝ օգտագործելով 10 հազար պլաստիկե շիշ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ մարդկանց կոչ անել՝ վերջ դնել պլաստիկի աղտոտմանը: Մարդիկ պետք Է միանան ինձ, որպեսզի ի վերջո պաշտպանենք մարդու համար բարենպաստ շրջակա միջավայրը»,-նկարչի խոսքը մեջբերում Է NDTV հեռուստաալիքը:

Քանդակագործին աշխատանքում օգնել են տեղի գեղարվեստի քոլեջի ուսանողները: Փաթնայիկն ընդգծել Է, որ պլաստիկե բոլոր շշերը, որոնք օտագործվել են Սուրբծննդյան այս ինստալյացիան պատրաստելիս, հետո հանձնելու են վերամշակման, եւ դրանցից ոչ մեկը լողափին չի մնալու:

Սուդարսան Փաթնայիկն ավազից պատրաստված աշխատանքների հեղինակ Է, նա Հնդկաստանը ներկայացրել Է ավելի քան 50 փառատոներում ու լողափային քանդակագործության առաջնություններում եւ մրցանակներ Է շահել դրանցից 27-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am