Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին

Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզի առողջապահական կենտրոններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։

Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանը միտված ծրագրերին, իմունականխարգելման գործընթացին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն առնչվող հարցերին։

Այնուհետև պատասխանատուներն այցելել են «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային Գյումրի կայան, որտեղ ներկայացվել է նոր ներդրվող կենտրոնացված ծառայության աշխատանքները, կարևորվել է միասնական շտապօգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և օպտիմալ կազմակերպման առանձնահատկությունները։

Նախարարն այցելել է նաև «Գյումրու բժշկական կենտրոն»։

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, որտեղ ներդրվել է արհեստական սերմնավորման կաբինետ։

Այնուհետև շրջել են նոր վերանորոգված ինֆեկցիոն բաժանմունքում, որից հետո հետևել են բժշկական կենտրոնում իրականացվող ներքին և արտաքին հարդարման աշխատանքներին. այդ նպատակին ՀՀ Կառավարությունը հատկացրել է 163 մլն դրամ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am