Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Վահե Էնֆիաջյանը խոստացավ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում ժողովրդի ձայնը բերել խորհրդարան

Վահե Էնֆիաջյանը խոստացավ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում ժողովրդի ձայնը 
բերել խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը խոստանում է խորհրդարան բերել ժողովրդի ձայնը և իր առաքելությունը կատարել պատվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էնֆիաջյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից:

«Այսօր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ամենատարբեր հիմնախնդիրներին անդրադարձավ, և վստահաբար ասում եմ, որ ինձ համար չափազանց պատասխանատու առաքելությունը կատարելու եմ պատվով և ժողովրդի ձայնը բերելու եմ խորհրդարան»,-ասաց Էնֆիաջյանը:

Նա նաև բնական համարեց, որ խորհդարանում պետք է  լինի բազմակարծություն: Էնֆիաջյանը նույն պաշտոնի համար «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին նվիրեց ծաղիկներ:

Քվեարկության մեկնարկից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի համար ձայն է տալու մեծ համամասնությամբ ներկայացված թեկնածուին: Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 108 պատգամավոր:

Ազգային ժողովի մյուս փոխնախագահներն են Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը: Ազգային Ժողովի երկու փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվեր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am