Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի 
հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն ու պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել են Ծիծեռնակաբերդի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Վիկտորաս Պրանցկետիսը Սեյմասի անունից  ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Վիկտորաս Պրանցկետիսը հուշամատյանում գրառել է. «Գիտենք, հիշում ենք, սգում ենք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am