Հրապարակվել է «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակի երգի տեսահոլովակը
16:57, 2 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանի «Colours Of Your Dream» («Քո երազանքի գույները») երգի տեսահոլովակը պաշտոնապես հրապարակվել է երգի մրցույթի յութուբյան էջում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին:
«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում