Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բուրիչը հայտարարել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
I welcome the recent agreement between Armenia & Azerbaijan on the process of delimitation based on the Alma-Ata Declaration of 1991/Je me félicite du récent accord entre l'Arménie et l'Azerbaïdjan sur le processus de délimitation fondé sur la déclaration d'Alma-Ata de 1991
— Marija Pejčinović Burić (@MarijaPBuric) April 30, 2024
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- նշված է գրառման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում