Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում հայ դիզայներները քայլել են «Stand with Armenia» գրառմամբ շապիկներով

Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում հայ դիզայներները քայլել են «Stand 
with Armenia» գրառմամբ շապիկներով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի և Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում Վիսկոնտիի պալատում տեղի է ունեցել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությանը ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) աշուն-ձմեռ հավաքածուները:

Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր «Stand with Armenia» (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է:

«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը այս տարի անց է կացվել առաջին անգամ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am