Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Փամբակ գյուղում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Փամբակ գյուղում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փամբակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվել է խմելու ջրի մատակարարման համակարգը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն 2 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 20 միլիոն 65 հազար 652 դրամ, որից 14 միլիոն 45 հազար 956 դրամը ՀՀ կառավարության, 6 միլիոն 19 հազար 696 դրամը Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Փամբակի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 999 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նոյեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում վերակառուցվել է  1355 մ խմելու ջրատար, 1  բաշխիչ-թողարկիչ, 1  թողարկիչ, կառուցվել է 2 օդահան հոր։

Ծրագրի իրականացման շնորհիվ Փամբակում հիմնովին բարելավվել է խմելու ջրի մատակարարումը։

Փամբակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 7 միլիոն 65 հազար 752 դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել  դեկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Փամբակի կենտրոնական փողոցներում արտաքին լուսավորության ցանց է անցկացվել 1400 մ երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 49 լուսատու։ Փամբակ գյուղն իր պատմության ընթացքում գիշերային ժամերին լուսավորվում է առաջին անգամ։ 

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am