Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի շրջանակներում անգկացվել են խմբային քննարկումներ

«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի շրջանակներում անգկացվել են 
խմբային քննարկումներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի շրջանակներում անգկացվել են խմբային քննարկումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մասնակիցները, բաժանվելով խմբերի, նախ, իրականացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի SWOT վերլուծություն՝ բացահայտելու ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, առկա հնարավորություններն ու մարտահրավերները։

Երկրորդ խմբային աշխատանքի ժամանակ քննարկվել է Հայաստանի ԲՏԱ ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը, մշակվել են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակները»,- գրել է Հայրապետյանը։

Երևանում մարտի 2-ին մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն: Աշխատաժողովի ավարտին մասնակիցները համատեղ կստեղծեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարության նախագիծ՝ հագեցած հստակ տեսլականով, իրատեսական նպատակներով և գործնական ծրագրերով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվող աշխատաժողովը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am