Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գյումրիում անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա դասախոսությունների շարքը

Գյումրիում անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» 
եռօրյա դասախոսությունների շարքը

ԳՅՈՒՄՐԻ,  3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում փետրվարի 29-ից մարտի 2-ն անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա եռօրյա դասախոսությունների շարքը, որի նպատակն էր բնակչության շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հանրային առողջության ամրապնդմանը, հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում մասնագետները ներկայացրեցին Հայաստանում առավել տարածված հիվանդությունների առողջապահական-կրթական մոդուլները:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ «WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, Սեբուհ Բաղդոյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է շահառու խմբերի շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հանրային առողջության ամրապնդմանը, հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն, ինչպես նաև խթանել  հանրային իրազեկումը առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ, Հայաստանի այլ շրջաններում համայնքային առողջապահական աշխատողների նոր խմբերի ձևավորումը, առողջապահական-տեղեկատվական աջակցությունը, նրանց հանրային առողջության և առողջապահական, բժշկական հիմնարար գիտելիքների փոխանցումը։

Դասախոսությունների շարքին մասնակցեցին Գյումրիում բնակվող 18-70 տարեկան քաղաքացիներ՝ բուժքույրեր, մանկավարժներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների, առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատակիցներ:

Միջոցառման բանախոսներն էին հանրային առողջության մասնագետ Արման Աղիկյանը, ընտանեկան ստոմատոլոգ, բժիշկ-օրդինատոր Սևակ Պապոյանը և  հոգեբան Լուիզա Մարդոյանը։ Դասընթացի կազմակերպիչն է Wired International Armenia կազմակերպությունը՝ «Միասին» ՀԿ-ի և «Հայկական Կարիտաս»-ի հետ համագործակցաբար:

 Ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։        

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am