Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Էներգաարդյունավետ արդիականացումը խնայում է էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը

Էներգաարդյունավետ արդիականացումը խնայում է էներգիայի վրա ծախսվող 
ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը: Այս մասին մարտի 5-ին Շիրակի մարզպետի աշխատակազմում կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ նշեցին  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը:

Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։

Հանդիպման ժամանակ համայնքապետարանների ներկայացուցիչներին առաջարկվեց 2025թ. սուբվենցիոն ծրագրերը կազմելիս դիտարկել այս հնարավորությունը։

Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք Հայաստանում համաֆինանսավորվել է ծրագրի միջոցով: Մասնավորապես, ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի դեպքում կազմում է էներգաարդյունավետության միջոցառումների արժեքի 25 տոկոսը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20 տոկոսը:      

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am