Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է

Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը 97 կգ քաշային կարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշում առաջինն է: Երկրորդ և երրորդ տեղերում բելառուս և կուբացի մարզիկներ են` հաջորդաբար Աբուբակար Խասլականաուն և Գաբրիել Ռոսիլլոն:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը երկրորդն է, Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշում` երրորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am