Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակված անձինք Ազգային- ժողովրդավարական բևեռի անդամներ են. ՆԳՆ մամուլի քարտուղար

Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակված անձինք Ազգային- 
ժողովրդավարական բևեռի անդամներ են. ՆԳՆ մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին մարտի 24-ին ներխուժած անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանության բաժանմունքի վրա նռնակներով հարձակված 3 անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներ են»,- ասաց Սարգսյանը։  

Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ, և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս Հ-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են չորս նռնակներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը 55-ամյա Ա Մ-ն է։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա Մ-ն և 51-ամյա Վ Գ-ն,որոնք տեղափոխվել են հիվանդանոց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am