Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանում կանցկացվի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը

Երևանում կանցկացվի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը նվիրված կլինի ապրիլի 29-ին նշվողէ Պարի միջազգային օրվանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կամուրջ» մշակութային կենտրոնից, փառատոնի նպատակն է մեկ միասնական հարթակում միավորելով՝ ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը՝ Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան և երիտասարդական խմբերի միջոցով։

Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի, Լեհաստանի ու Ուկրաինայի մի շարք պարային համույթներ, անսամբլներ և երգչախմբեր։ Փառատոնին ներկա կգտնվեն նաև սիրված և ճանաչված երգիչներ Հայաստանից:

Նշվում է, որ «Կամուրջ» մշակութային կենտրոնը մշտապես միտում ունի նպաստել պարարվեստի հանրայնացմանը:

«Պարը մշակութային հաղորդակցման լեզու է, ազգային մշակութային արժեք:  Այն արվեստների յուրօրինակ համադրում է։ Պարի միջոցով մարդիկ փոխանցում են իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ոգին, նաև ազգի մտածողությունն ու  մշակույթը, մղում ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝  կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր: Այն արվեստի միասնական ձև է, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման: Պարը զորեղ միջոցներից է`  ներաշխարհի հարստացման, ինքնաճանաչման և ազգը  համախմբելու առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ  թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես  էլ Հայաստանի սահմաններից դուրս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am