Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին

ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ 
ջրի ալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում գետերի գարնանային վարարման հետևանքով հեղեղումների ենթարկված Կուրգանի մարզի ղեկավար Վադիմ Շումկովը հայտարարել է, որ մարզկենտրոնին ջրի հսկայածավալ ալիք է մոտենում։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին Շումկովը հայտնել է Տելեգրամ ալիքում հրապարակած հաղորդագրության մեջ ։

«Բացի Տոբոլի սեփական ջրերից և նրա մեջ թափվող աղբյուրների ջրերից, Ղազախստանից հոսում է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը, ըստ Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության, կրկնակի գերազանցում է 1994 թվականի ծավալը», - գրել է նա՝ հավելելով, որ

ջրհեղեղի «գլուխը» այժմ գտնվում է Կուրգան քաղաքից 10 կմ հեռավորության վրա։

«Ջրի ծավալը վիթխարի է, այն ամենը, ինչ տեսնում ենք Կուրգանում, երբ Չերեմուխովոն հեղեղված է, դեռևս մի փոքր մասն է այն ծավալի, որը մոտենում է քաղաքին»,- ընդգծել է մարզի ղեկավարը։

Շումկովը ջրհեղեղի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին  կրկին կոչ է արել տարհանվել։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ուրալի հիդրոօդերեւութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վարչության մասնագետները կանխատեսում են, որ ապրիլի 15-18-ը Կուրգան քաղաքի մոտակայքում գտնվող Տոբոլ գետի մակարդակը կշարունակի բարձրանալ,  որոշ օրերին՝ կտրուկ։

Ապրիլի 8-ին Կուրգանի շրջանում արտակարգ դրություն է մտցվել ջրհեղեղի պատճառով։

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 33 տարածաշրջանի 193 բնակավայրում գարնանային հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել 15 հազար 641 բնակելի տուն և 27 հազար 993 տնամերձ հողամաս։

Ըստ աղբյուրի՝ բնակելի տներ են ողողվել  Օրենբուրգի, Սամարայի, Կուրգանի և Օմսկի մարզերում։ Օրենբուրգի մարզում պահպանվում է հեղեղումների առավել բարդ իրավիճակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am