Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին

Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու 
մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան ամրապնդում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մտադիր է դա շարունակել ապագայում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ  մասին ասված է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած ամենամյա զեկույցում։

«Ճապոնիան կամրապնդի ռազմավարական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որի հետ կիսում է հիմնարար արժեքներ և ռազմավարական շահեր», - նշված է փաստաթղթում։  

Վերջին տարիներին Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ճապոնիայի արչապետ Ֆումիո Կիսիդան արդեն երկու անգամ մասնակցել է դաշինքի գագաթնաժողովներին։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գործում է Ճապոնիայի մշտական ներկ​​այացուցչությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am