Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանիայի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում Է 44-ի

Իսպանիայի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում Է 44-ի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ տապ Է հաստատվել Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում. հունիսի 29-ին ջերմաչափերի սյուներն առանձին շրջաններում, ըստ կանխատեսումների, կհասնեն պլյուս 44 աստիճանի նշագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իսպանիայի տասնութ մարզեր հայտարարել են վտանգավորության «նարնջագույն» (բարձր) մակարդակ: «Կարմիր» (խիստ բարձր) մակարդակ Է սահմանվել Կորդոբայում (Անդալուսիայի ինքնավար հանրակցություն, Իսպանիայի հարավ), որտեղ գյուղական շրջաններում ջերմաստիճանը կարող Է հասնել 44-ի, 42 աստիճան Է սպասվում Տոլեդոյում եւ Սեւիլիայում:

Տապի առավելագույն մակարդակը շրջանցել Է միայն հյուսիսային մարզերը, ինչպես նաեւ Միջերկրական ծովափի առանձին շրջաններ՝ Կաստելիոնան, Մուրսին, Մալագան:

Երկրի մեծ մասում ջերմաչափի սյուները տեղական ժամանակով ժամը 14:00-ից մինչեւ 20:00-ն ցույց են տալու 34-ից մինչեւ 44 աստիճան:

Մադրիդում, Խաենում (Անդալուսիա), Բադախոսայում (Էստրեմադուրա), Կասերեսում (Էստրեմադուրա), Սյուդադ Ռեալում (Կաստիլիա լա Մանչա) ջերմաստիճանը կհասնի 41-ի, Կուենկայում (Կաստիլիա լա Մանչա) եւ Գվադալահարայում (Կաստիլիա լա Մանչա)՝ 40 աստիճանի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am