Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզում 2016թ. կնորոգեն 9-10 դպրոց

Շիրակի մարզում 2016թ. կնորոգեն 9-10 դպրոց

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարության մարզերին հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակներում, այս տարի  Շիրակի մարզում կնորոգվի 2 դպրոց: Դրանք հիմնականում ջեռուցման համակարգի և պատուհանների փոփոխման աշխատանքներ են նախատեսում: Դպրոցներից մեկը Գյումրիի թիվ 7, մյուսը՝ Մայիսյան գյուղի դպրոցն է: Նմատիպ  աշխատանքներ  նախատեսվում  են հաջորդ տարի նույնպես: Օգոստոսի 27-ին Գյումրիում կայացած դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովի ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հավաստեց, որ 9-10 դպրոց կնորոգվի հաջորդ տարի:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի հիմնանորոգման, վերանորոգման, մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցման, վերականգնման և նորոգման աշխատանքները շարունակական են և իրականացվում են ըստ առաջնահերթության: 2015 թվականին հիմնանորոգվել է  Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի շենքը: Թեև մարզում շատ են նորակառույց դպրոցները, հիմնականում` Գյումրիում, սակայն կան հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցմներ: Խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն մարզի Հովունիի, Կապսի, Հովտաշենի,  Լուսակերտի, Ձորաշենի, Քարաբերդի, Գեղանիստի, Տուֆաշենի, Ծաղկուտի դպրոցների շենքերը, մի շարք դպրոցների մարզադահլիճները և մարզահրապարակները: Մարզում 59 դպրոցներ, որից 8-ը Գյումրիում, չունեն մարզադահլիճներ: Այսինքն՝ ոչ բոլոր դպրոցներում են իրականացվում ուսումնական ծրագրի թե՛ բազային« և թե՛ ընտրովի մարզաձևերի չափորոշիչային պահանջները:

Վերջին տարիներին էապես բարելավվել է նաև դպրոցական շենքերի ջերմամատակարարումը: Գնալով նվազում է հեղուկ վառելանյութի վառարաններ օգտագործող դպրոցների թիվը« ավելանում են ջերմամատակարարման համակարգով ջեռուցվող շենքերը:  Մարզի 91 հանրակրթական  դպրոցական շենքեր ջեռուցվում են լոկալ համակարգով՝ գազով«  դիզելային վառելիքով: Էլեկտրաէներգիայով ջեռուցվող դպրոցների թիվը մարզում 38 է: Սակայն« դեռևս 21 դպրոցներում ջեռուցումն իրականացվում է հեղուկ վառելանյութի վառարաններով« ինչն իր արդյունավետությամբ« շահագործման հարմարավետությամբ և անվտանգության առումով զգալիորեն զիջում է ջեռուցման մյուս ձևերին :  «Դպրոցական շենքերի ջեռուցման պատկերը ներկայացնելիս« ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա. մարզում դեռևս կան 22 դպրոցական շենքեր« որոնք ջեռուցվում են հեղուկ վառելանյութի վառարաններով: Կարծում եմ` ավելորդ է ներկայացնել ջեռուցման այս եղանակի անհարմարությունները` վառելանյութի ձեռքբերում« վառարանների անվտանգության ապահովում« սանիտարահիգիենիկ պայմաններ և այլն: Մինչև այժմ արվել է հնարավորինս ամեն ինչ« տնօրեններին ցուցաբերվել է համապատասխան աջակցություն վերոնշյալ պայմանների ապահովման համար« սակայն« անհրաժեշտ է ձեռնարկել այս եղանակով ջեռուցումը էլեկտրական կամ ջեռուցման այլ եղանակներով փոխարինելու ծրագրեր: Մարզում կան գյուղական համայնքներ« որոնք գազաֆիկացված են« սակայն դպրոցական շենքերը հնարավոր չէ ջեռուցել գազով` կաթսայատան բացակայության կամ այլ պատճառներով: Դրանք բոլորը ուսումնասիրված են և աշխատանքներ են տարվում խնդիրը որևէ եղանակով լուծելու ուղղությամբ»,-նշեց Սահակ Մինասյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am