Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի քննարկելու դաշինքին Վրաստանի միանալու հարցը. Ապատուրայ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի քննարկելու դաշինքին Վրաստանի միանալու հարցը. Ապատուրայ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի սպառնում Ռուսաստանին կամ որեւէ այլ երկրի: Մենք վստահ ենք, որ այդ գործընթացը նպաստում է Եվրոպայի կայունությանը»,- վրացական հեռուստատեսության եթերում ասել է Ապատուրայը, որը ժամանել է Թբիլիսի՝ մասնակցելու պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովին:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովում չի քննարկվելու դաշինքին Վրաստանի միանալու հարցը: «Դրա հետ մեկտեղ գագաթնաժողովում կնշվի առաջընթացը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաերություններում եւ համագործակցության նոր առաջարկնել կներկայացվեն»,- ասել է Ապատուրայը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am