Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Dior-ը մայիսյան վարդի բույր է տվել La Colle Noire օծանելիքին

Dior-ը մայիսյան վարդի բույր է տվել La Colle Noire օծանելիքին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dior ֆրանսիական նորաձեւության տունը պարֆյումերիայի իր La Collection Privee շարքը համալրել Է La Colle Noire բույրով՝ մայիսյան վարդի (սենտիֆոլիա) գերակշռող հոտով, լրացված համպարի, մուշկի եւ համեմունքների նրբերանգներով:

Բույրը կոչվել Է Ֆրանսիայի «պարֆյումերիայի մայրաքաղաք» Գրասից ոչ հեռու գտնվող Մոնտորուի կալվածքի անունով, որը Քրիստիան Դիորի կողմից գնվել Է 1951 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մայիսի 26-ի մամուլի տեղեկագրում:  

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:

2016 թվականին Dior-ը թողարկել Է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված Էր կաթնային կոկտեյլներին:

Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում Է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա  Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am