Պուտինը հունիսի 29-ին հեռախոսազրույց կունենա Էրդողանի հետ. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կանցկացնեն ՌԴ-ի նախաձեռնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Վաղը ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա նախագահ Պուտինի եւ նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը»,-ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել Է, որ խոսակցությունը տեղի կունենա, հավանաբար, կեսօրին:
Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե Ռուսաստանի ղեկավարը պատասխան նամակ ուղարկելու Է արդյոք Էրդողանին:
Կրեմլում նշում են, որ Թուրքիայի նախագահի կողմից ներողություն խնդրելը կարեւոր քայլ Է, բայց հարաբերությունները նորմալացնելու համար դեռ շատ բան պետք Է արվի:
«Թուրքիայի նախագահի ուղերձով շատ կարեւոր քայլ Է արվել հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Անտարակույս, միասին, միմյանց ընդառաջ դեռ ոչ մեկ քայլ պետք Է արվի: Չպետք Է մտածել, որ մի քանի օրում կհաջողվի ամեն ինչ նորմալացնել: Բայց այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի»,- լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում