Ռենցին անհրաժեշտ Է համարել վերագործարկել եվրոպական ինտեգրացումը
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել Է եվրոպական ինտեգրացման գործընթացը վերագործարկելու անհրաժեշտության մասին եւ այդ կապակցությամբ հույս Է հայտնել, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ՝ օգոստոսի 22-ի երեկոյան Տիրենեյան ծովի Վենտոտեն ոչ մեծ իտալական կղզում կայանալիք հանդիպումը հաջողություն կունենա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բոլոր իտալացիները պետք Է հպարտանան, որ կանցլեր Անգելա Մերկելը եւ նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանելու են Իտալիա՝ վերագործարկելու Եվրամիությունը: Դրա խիստ անհրաժեշտությունը կա»,-հայտարարել Է վարչապետը՝ հայրենի Տոսկանայում ելույթ ունենալով հանրային միջոցառման ժամանակ:
«Եվրոպան պետք Է դադարի լինել միայն ֆինանսների, բանկերի, տեխնոկրատական կանոնների միություն եւ վերստին պետք Է դառնա իդեալների Եվրոպա»,-հավաստիացրել Է Ռենցին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 22-ին կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված Եվրամիության գագաթնաժողովին, որը սեպտեմբերի 16-ին գումարվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Բանակցությունները կանցկացվեն Տիրենեյան ծովում՝ Վենտոտենե փոքր հրաբխային կղզու ափերի մոտ, «Ջուզեպպե Գարիբալդի» իտալական ավիակրի վրա:
Հանդիպման ձեւաչափը որոշումների ընդունում չի նախատեսում, բայց շատ ԶԼՄ-ներ այն համարում են ռազմավարական, կոչված համաձայնեցնելու ընդհանուր աշնանային եվրոպական քաղաքական ուղեգիծը: Ոչ պաշտոնական օրակարգի ենթադրվող թեմաների թվում դիվանագիտական փորձագետները մատնանշում են ահաբեկչության հակազդելու գործում հատուկ ծառայությունների ջանքերի համակարգումը, միգրանտների խնդիրը, տնտեսական համագործակցությունը:
Դա կլինի երկրորդ այդչափ բարձր մակարդակի հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: Առաջինը կայացել է հունիսին Բեռլինում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում