Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տորոնտոյի կինոփառատոնի հաղթող Է դարձել «Լա լա լենդ» մյուզիքլը

Տորոնտոյի կինոփառատոնի հաղթող Է դարձել «Լա լա լենդ» մյուզիքլը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա լա լենդ» ժապավենն ստացել Է  Տորոնտոյի 41-րդ միջազգային կինոփառատոնի գրան պրին՝ հանդիսատեսների համակրանքի մրցանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լա լա լենդը» կատակերգական կինոնկար Է ամերիկյան մյուզիքլի ժանրի պատմության վերաբերյալ: Դրանում գլխավոր դերերը կատարել են Էմմա Սթոունը եւ Ռայան Գոսլինգը:  Ինչպես նշում են քննադատները, Տորոնտոյի կինոփառատոնում հաղթելուց հետո ֆիլմը շատ մեծ շանսեր ունի ապագայում պայքարելու նաեւ «Օսկար» մրցանակի համար:

Ընդամենը Տորոնտոյի ստուգատեսին , որը մեկնարկել Էր սեպտեմբերի 8-ին, ցուցադրվել են գրեթե 400 ֆիլմեր աշխարհի 83 երկրներից: Այս տարի հանդիսատեսները կարողացան դիտել 296 լիամետրաժ եւ 101 կարճամետրաժ կինոնկարներ:

Ավանդաբար Տորոնտոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին Է հասնում այն կինոնկարին, որը հաղթում Է հանդիսատեսների քվեարկության արդյունքում: Անցյալ տարի հանդիսականների համակրանքի մրցանակը շահել Էր ռեժիսոր Լեննի Աբրահամսոնի «Սենյակ» կինոդրաման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am