Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վարչապետը հանձնարարեց վերանայել ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարությունը

Վարչապետը հանձնարարեց վերանայել ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի գործունեության 
նպատակահարմարությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստում հանձնարարեց պետական կառավարման բոլոր մարմիններին վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը, և առաջարկություն ներկայացնել ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: «Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինի հիմնավորված, գործառույթները հստակ ու չկրկնվող: Ինչն է խնդիրը. երբ մենք բյուջեն էինք քննարկում՝ բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որ ունեն հաստատուն ծախսեր՝ տարեցտարի, և գոնե ինձ համար առաջին պահին հասկանալի չէ, թե իրենց պրոդուկտը, օգուտը, մուլտիպլիկատիվ էֆեկտը որն է: Ելնելով դրանից՝ շատ  խիստ, կոշտ պետք է այդ ամենը վերանայել, և յուրաքանչյուր լումա պետք է հիմնավորվի, թե ինքը ինչ նպատակի է ծառայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից մեկնարկին ասաց ՀՀ վարչապետը:

Միաժամանակ, վարչապետ Կարապետյանը նշեց, որ նույնը վերաբերում է ԾԻԳ-երին: Կառավարության ղեկավարը հանձնարարեց Սպորտի ու երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներին մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը, և ներկայացնել առաջարկություն: «Մենք պետք է ի վերջո ունենանք մի  հրապարակ, որտեղ այդ գնումները կատարվեն: Մեր նախարարություններն «աութսորսինգի» վրա պետք է պատվիրեն այդ գնումները այդ կառույցին: Ընդհանրապես, մենք այս համակարգը պետք է նայենք, այս քայլերը սկսելուց հետո մի ամփոփ կոնցեպցիա պետք է ունենանք»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am