Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սյունիքում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Սյունիքում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝  2016թ. նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք  «ՍԿՍ»  մոդելի հրազենով Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի հարակից անտառում ապօրինի որսացել են եվրոպական երկու այծյամ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս: 

Դեպքի առթիվ 2016թ. դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

 Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am