Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խոսրով Հարությունյանը ապագայում ավելի մասնագիտացված մարդկանց ներգրաված խորհրդարան է տեսնում

Խոսրով Հարությունյանը ապագայում ավելի մասնագիտացված մարդկանց ներգրաված 
խորհրդարան է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ քաղաքական ուժեր ԿԸՀ հայտ ներկայացնելու հարցում մինչև վերջին պահը անորոշության մեջ էին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Նախընտրական ցուցակը և այդ ցուցակում հերթականությունը որոշ քաղաքական ուժերի համար կարևոր նշանակություն ուներ: Դա խոսում է այն մասին, որ քաղաքական ուժերը խորհրդարան մտնելու խնդիր ունեն: Իսկ ազդեցիկ կուսակցությունների համար առանձնապես լուրջ անհանգստություն չի առաջացրել ցուցակների հերթականությունը»,- ասաց պատգամավորը:

Հարությունյանի կարծիքով`  Ազգային Ժողովում ներկայացված կլինեն «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ», «Դաշնակցություն» կուսակցությունները և ՀԱԿ-ՀԺԿ և «Ելք» դաշինքները:

«Այս ընտրությունները որոշ առումներով տարբերվում է նախորդներից: Կուսակցությունների ցուցակներում տեսնում եմ մասնագիտական որակներով օժտված, փորձառու մարդկանց: Օրինակ` «Հանրապետական» կուսակցությունում սերնդափոխության որոշակի միտում կա: Կարծում եմ, ապագա խորհրդարանում ներգրավված կլինեն ավելի պրոֆեսիոնալ մարդիկ»,- ընդգծեց Հարությունյանը:

Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ:

Ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման գործընթացը կիրականացնի փետրվարի 16-26-ը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am