Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր Ավստրիան ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Սեբաստիան Կուրց

Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր Ավստրիան ջանքեր է գործադրում ԼՂ 
հակամարտության կարգավորման համար. Սեբաստիան Կուրց

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ջանքեր է գործադրում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:

Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության, Մերձդնեստրի ու Վրաստանում հակամարտությունների կարգավորման համար:

Նախարարը նշել է, որ դասական հակամարտություններից բացի, ԵԱՀԿ-ն ստիպված է գործ ունենալ նաև ծայրահեղականության և ահաբեկչության հետ, որոնք լուրջ սպառնալիք են դարձել խաղաղությանն ու անվտանգությանը Եվրոպայում: «ԵԱՀԿ երկրներից մոտ 10.000 մարդ է համալրել ԻՊ շարքերը՝ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում մարդկանց բռնաբարելու և սպանելու նպատակով»,-ասել է Կուրցը:

Նա հավելել է, որ գրոհայինները ոչ միայն տառապանքներ են պատճառում այդ երկրների բնակչությանը, այլ հակամարտության գոտիներից վերադարձողները լուրջ սպառնալիք են հանդիսանում հենց ԵԱՀԿ անդամ երկրների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am