Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած ուժերի կազմը

Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած 
ուժերի կազմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց իրենց դաշինքին միացած կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ ուժերի ցանկը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշեց, որ իրենց դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների, Արցախի ու Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիների համար:

«Համաձայնագիրը ստորագրվել է Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Այս պահին համաձայնագրին միացել են «Արդարություն», «Ժողովրդական», «Հայկանդուխտ», «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցությունների, «Անկախ դատավոր-իրավապաշտպան», «Ազատամարտիկների դաշինք», «Հատուկ գնդի վետերաններ», «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ», «Գնանք միասին», «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների մեր գործընկերները»,-ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ միասին իրենք գնալու են դեպի ժառանգություն, համախմբում և հաղթանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am