Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին
11:44, 10 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Ռոստով»-ի դեմ խաղի մասին:
«Մենք նպատակ ունեինք ավելին անելու, սակայն տուն ենք գնում ոչ-ոքի արդյունքով: Իմ շնորհակալությունը երկրպագուներին, ովքեր եկել էին տարբեր շրջաններից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի` 1:1 խաղաց «Ռոստով»-ի հետ:
«Կարմիր սատանաների» կազմում միակ գնդակը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում