Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ալեքսանդր Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ալեքսանդր Բաղրամյանի 
անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել վաստակաշատ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Երևանցի» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Ցուցահանդեսի բացումը համընկել է հեղինակի 69-ամյակի հետ: Ցուցադրությանը ներկայացվել է 72 դիմանկար: Աշխատանքներում մայրաքաղաքի կյանքում իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեցած մշակութային հայտնի գործիչներ են, գրողներ, գիտնականներ, նաև քաղաքական դեմքեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով ծննդյան տարեդարձի և ցուցահանդեսի բացման առթիվ` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդր Բաղրամյանի ավանդն ու ներդրումը հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում:

Ալեքսանդր Բաղրամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունն ստանձնելու և իրականացնելու համար՝ ընդգծելով, որ անկախության տարիներից ի վեր այն իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված է այդ քանակի ստեղծագործություն:

Սերունդների գեղագիտական դաստիարակության գործում և հայ կերպարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

«Երևանցի» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 2-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am