Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կապսի ջրամբարի շինարարության աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվա կեսերին

 Կապսի ջրամբարի շինարարության աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվա 
կեսերին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացքի մեջ են Կապսի ջրամբարի նախագծման աշխատանքները: Դրանք կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ 2018 թվականի սկզբին կհայտարարվի միջազգային մրցույթ, որի հաղթողը մի քանի ամիս անց կսկսվի ջրամբարի շինարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով` Կապսի ջրամբարի կառուցումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլով կառուցվելու է 25 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար, որի համար ծախսվելու է 60 մլն դոլար, իսկ երկրորդ փուլով պատվարների բարձրացմամբ, ջրամբարի ծավալը կհասցվի մինչև 60 մլն խորանարդ մետրի:

«Նեկայումս որոշակի փոփոխություններ ենք նախատեսում ջրամբարի նախագծերում, քանի որ դրա շինարարությամբ նախատեսվում է ջրամատակարարում ապահովել Շիրակի մարզում, իսկ փոփոխություններից հետո ոռոգել նաև Արագածոտնի մարզի որոշ համայնքներ»,- ասաց նա:

Անդրադառնալով Մաստարայի ջրամբարի կառուցման աշխատանքներին` Հարությունյանը նշեց, որ դրա նախնական ուսումնասիրությունների փուլն ավարտվում է և առաջիկայում կհայտարարեն նախագծման մրցույթ:

«Մաստարայի ջրամբարը գտնվում է Արմավիրի մարզում: Դրա ծավալը կազմելու է 10,3 մլն խորանարդ մետր: Նախատեսվում է, որ նախագծման մրցույթի ավարտը և շինարարության մրցույթի մեկնարկը կլինի 2019 թվականին»,- նշեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am