Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռոմի պապը եւ Թրամփը քննարկել են Մերձավոր Արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները

Հռոմի պապը եւ Թրամփը քննարկել են Մերձավոր Արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են միջազգային հակամարտությունների, մասնավորապես, մերձավորարեւելյան տարածաշրջանի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի եւ ԱՄՆ-ի նիախագահի միջեւ կայացած հանդիպման արդյունքները:
«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք թեմաների եւ քաղաքական գործընթացի ու միջկրոնական երկխոսության միջոցով խաղաղության հաստատման ուղիների շուրջ: Ընդսմին առանձնակի ուշադրություն Է դարձվել Մերձավոր Արեւելքի եւ քրիստոնեական համայնքների պաշտպանության թեմային»,-ասված Է հաղորդագրության մեջ: 
Զրույցի ընթացքում կողմերը նշել են Սուրբ Աթոռի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաեւ հավատի եւ խղճմտանքի ազատության պաշտպանության ընդհանուր ձգտումը:
«Վատիկանը եւ ԱՄՆ-ը հույս ունեն ամրապնդել համագործակցությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը եւ գաղթականներին ցուցաբերվող օգնույթունը»,-նշվում Է փաստաթղթում:
Թրամփի հետ Ֆրանցիսկոսի դեմ առ դեմ զրույցը շարունակվել Է 30 րոպե: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ Է վարել Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար) Պիետրո Պարոլինի եւ պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am