Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ աստղերը կմասնակցեն ինտերակտիվ առցանց համերգի, որի հասույթը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին

Հայ աստղերը կմասնակցեն ինտերակտիվ առցանց համերգի, որի հասույթը կուղղվի 
կորոնավիրուսի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող ավելի քան քառասուն հայ երգիչ-երգչուհիներ մայիսի 2-ին կմասնակցեն միջազգային ինտերակտիվ առցանց համերգի: Միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանում Covid19-ի դեմ իրականացվող պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց համերգին ելույթ կունենան Հարութ Փամբուկչյանը, Իվետա Մուկուչյանը, Արա Մարտիրոսյանը, Հայկոն, Արամ MP3-ը, Թաթան, Շուշան Պետրոսյանը, Արամեն, Անդին, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Գարիկը և Սոնան, Մարտին Մկրտչյանը, Գրիշա Աղախանյանը, Նորոն, Սոնան, Թաթուլը, Էրիկ Կարապետյանը և այլք:

Հայկոն, անդրադառնալով սպասվող համերգային ծրագրին, տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ հատկապես այս դժվար օրերին մենք բոլորս պետք է կողք կողքի լինենք: «Միասին մենք կարող ենք»,-շեշտում է երգիչը:

Համերգի տոմսերի ձեռքբերման, արտիստների ամբողջական ցանկի, ինչպես նաև յուրօրինակ ֆլեշմոբի մասին մանրամասներ կարող եք ստանալ այս հղումով՝ https://all.me/tovmasyanfoundation

Միջոցառումը նախաձեռնել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am