Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը ճգնաժամի ընթացքում արդեն 144,5 մլրդ դրամ է ներարկել տնտեսություն

ՀՀ կառավարությունը ճգնաժամի ընթացքում արդեն 144,5 մլրդ դրամ է ներարկել 
տնտեսություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 ծրագրերի արդյունքում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ 17.5 մլրդ դրամ, ևս 19.9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել։ «Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսական ոլորտը, բիզնեսը և այլ բնագավառներ», - ասաց վարչապետը։ Սուբսդիավորվել են նաև կրթության ոլորտում ուսման վարձերի նպատակով տրամադրվող վարկերը:

«Տնտեսական միջոցառումների շրջանակում՝ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում, բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին: Այսինքն, նկատենք, որ այս ճգնաժամային իրավիճակում ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն, որը բավականին շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»,- շեշտեց վարչապետը:    

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս երկու միջոցառում: Դրանք ուղղված են զբոսաշրջային ոլորտում աշխատատեղերի պահպանմանն ու գինեգործության ու կոնյակագործության բնագավառի ընկերություններին սուբսիդավորված վարկերի տրամադրմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am