Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր համագործակցությունների մասին

ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր 
համագործակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը շեշտում է, որ որևէ ֆորմատով որևէ պլատֆորմի մասնակցության հարցում Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հատնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ստեղծվելիք համագործակցության հարթակի մասին՝ նշելով, որ դրան մասնակից են դառնալու Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, և ցանկության դեպքում, նաև Հայաստանը:

Լրագրողը  հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսակետներ կան այս առումով:

Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է օրինակ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին: «Հայաստանն այդ կազմակերպության համահիմնադիրներից է, այն ունի 12 անդամ, նաև՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Վրաստանը և բազում այլ երկրներ: Այսինքն՝ եթե գլոբալ վերցնենք՝ Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի, և եթե այդ շահերից բխում է, որ ինչ-որ պլատֆորմի մասնակցի, ուրեմն պետք է մասնակցի, եթե ոչ՝ ապա ոչ»,- ասաց պատգամավորը: 

Հարցին ի պատասխան, թե իրատեսական համարում է այս իրավիճակում նման գործակցություն՝ Թունյանն ասաց՝ ժամանակը գա, եթե քննարկելու անհրաժեշտությունը լինի, կքննարկեն և կարծիք կարտահայտեն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]