Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Իրանի արտահանումն աճել է 40 տոկոսով. նախարար

ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Իրանի արտահանումն աճել է 40 տոկոսով. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանը հայտնել է, որ Իրանից արտահանումն աճել է 40 տոկոսով՝ ԵԱՏՄ-ի հետ կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի 18 ամիսների գործունեության ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

«Համաձայնագրի կատարման 18 ամիսների ընթացքում արտահանման աճը կազմել է շուրջ 40 տոկոս»,-ասել է նախարարն ու հավելել, որ ԵՄ անդամ երկրներից ներմուծումն անկում է ապրել 13 տոկոսով:

Նա նշել է, որ Իրանի և միության միջև մանրամասն բանակցություններ են ընթանում՝ համաձայնագրի շարունակականության ապահովման շուրջ:

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» ստորագրվել է 2018 մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am