Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Կյանքից հեռացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը

Կյանքից հեռացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գևորգ Եղիազարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Horizon Armenian TV-ն:

«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը:

Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում...»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Տևական ժամանակ Գևորգ Եղիազարյանն ապրում էր ԱՄՆ-ում: Նրա մահվան պատճառների մասին հստակ ինֆորմացիա դեռ չի հրապարակվել:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]