Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել. մարզիչ

Տոկիո-2020. Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել. մարզիչ

ՏՈԿԻՈ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի կարծիքով, Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ մենամարտի ընթացքում Հովհաննես Բաչկովին չհաջողվեց 100 տոկոսով օգտագործել իր ուժերը:

«Մենամարտի առաջին ռաունդում Բաչկովի մոտ չէր ստացվում. բռնցքամարտի լեզվով ասած՝ նա ուշանում էրԵրկրորդ ռաունդում ճիշտ մենամարտ անցկացրեց` գտնելով իրենԻսկ երրորդ ռաունդում նրա մրցակիցը «փնթի» մենամարտ անցկացրեց: Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Ըստ Պետրոսյանի, ընդհանուր առմամբ, Բաչկովն Օլիմպիական խաղերում լավ մենամարտեր անցկացրեց: «Բռնցքամարտում վերջին օլիմպիական բրոնզն ունեցել էինք 2008 թվականին և ուրախ ենք այս արդյունքի համար: Շատ կցանկանայինք, որ մեդալի գույնը փոխվեր: Կորոնավիրուսը շատ մեծ ազդեցություն ունեցավ մեր մարզիկների վրա»,-ասաց նա:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետՏոկիոյի «Կոկգիկան» արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am