Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ատլանտյան օվկիանոսում նավի վրա սովից ու ծարավից մահացել է շուրջ 50 ներգաղթյալ

Ատլանտյան օվկիանոսում նավի վրա սովից ու ծարավից մահացել է շուրջ 50 ներգաղթյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 50 ներգաղթյալ նավի վրա սովից ու ծարավից մահացել է Կանարյան կղզիներ հասնելու փորձի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, աֆրիկյան տարբեր երկրներից 54 ներգաղթյալ տեղափոխող նավը Մարոկկոյի ափերից հեռացել է օգոստոսի 2-ին։ Արդեն մեկ կամ երկու օր անց նավը կանգ է առել Ատլանտյան օվկիանոսում՝ շարժիչի անսարքության պատճառով։ Եվս մի քանի օր անց նավում վերջացել են սննդի և ջրի պաշարները, և փրկվածների խոսքով, մարդիկ սկսել են մահանալ մեկը մյուսի հետևից:

Երկուշաբթի օրը նավը հայտնաբերվել է Մավրիտանիայի ափերի մոտ՝ Նուադիբու քաղաքի մոտակայքում։  Առափնյա պահպանության աշխատակիցները նավի վրա հայտնաբերել են միայն յոթ փրկվածի՝ մեկ կին և վեց տղամարդ: Մնացած 47-ը մահացել են:

Կանարյան կղզիները, 2006 թվականից ի վեր, ամենածանր միգրացիոն ճգնաժամն են ապրում: Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում ծովով և ցամաքով Իսպանիա է տեղափոխվել 41,8 հազար միգրանտ: Միայն Կանարյան կղզիներ է ժամանել ավելի քան 23 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am