Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դասագրքերի բաշխման գործընթացը

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դասագրքերի բաշխման գործընթացը

ԳԱՎԱՌ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում արդեն մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը: 

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվող 38 անուն դասագրքերից մարզ է ներկրվել 53 540 տպաքանակ, իսկ «Դասագրքերի եւ ՏՏ շրջանառու հիմնադրամի» միջոցներով տպագրվող 21 անուն դասագրքերից՝ 32 002 տպաքանակ:

Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասագրքերի բաշխման գործընթացը համակարգվում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետների կողմից:

«Մինչև օգոստոսի 31-ը բոլոր դասագրքերը կբաշխվեն դպրոցներին՝ ըստ համապատասխանության»,- հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունում:

Խոսրով Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am