Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզն այս տարի ունի 3 135 առաջին դասարանցի  

Շիրակի մարզն այս տարի ունի 3 135 առաջին դասարանցի
 

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզն այս տարի ունի 3 135 առաջին դասարանցի: Ցավոք, մարզի որոշ գյուղական համայնքներ առաջին դասարանցիներ չունեն: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

«Իրականում այդ գյուղերը շատ փոքր բնակչությամբ են, ցավոք, բայց մենք պիտի շարունակենք այդ տարածաշրջանները զարգացնել, որպեսզի մարդիկ շարունակեն այդտեղ ապրել, ավելի շատ մարդիկ գնան ապրելու, և նման խնդիրներ չլինեն»,- ասաց Հովհաննես Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ շուտով առաջին դասարանցիների պակաս չի լինի կապված նախորդ տարիների  ծնելիության բարձր մակարդակի հետ։

Շիրակի մարզպետն առաջին դասարանցիներին ուղղված իր շնորհավորանքն հղեց   Գյումրու Խրիմյան Հայրիկի անունը կրող թիվ 41 դպրոցում՝  այն դպրոցում, որտեղ ինքը դպրոցական առաջին քայլերն էր արել: «Գիտելիքից թանկ, գիտելիքից կայուն, գիտելիքից մնայուն բան չկա աշխարհում։ Գիտելիքն է, որ մեր ձեռքը բռնած՝ տանում է հետաքրքիր ճանապարհ, որը կոչվում է կյանք»,- նշեց Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը կարևորեց համավարակի պայմաններում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ  դասերն անցկացնելը՝ նշելով, որ ԿԳՄՍ փոխնախարարը խոստացել է մի քանի օրվա ընթացքում դպրոցներին հավելյալ միջոցներ տրամադրել սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու համար։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am