Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1871 թ. սեպտեմբերի 10-ին ծնվել է Արմեն Արմենյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ.՝ 1965 թ.)։

-1883 թ. սեպտեմբերի 10-ին ծնվել է Ներսես Ակինյանը՝ հայ բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր։

-1839 թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայում սկսվեցին ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։

-1919 թ. սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի Սեն-Ժերմեն պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների եւ Ավստրիայի միջեւ կնքվեց խաղաղության պայմանագիր։

-1960 թ. սեպտեմբերի 10-ին Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվեց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։

-1890 թ. սեպտեմբերի 10-ին ծնվել է Ֆրանց Վերֆելը՝ ազգությամբ հրեա ավստրիացի գրող: Սկզբնական շրջանում գրականության մեջ հարել է էքսպրեսիոնիզմի ուղղությանը, հետագայում հետզհետե անցնում է ռեալիզմի դիրքեր։ 1920-1930-ական թթ. հիմնականում գրում է արձակ ստեղծագործություններ՝ վեպեր եւ վիպակներ, որոնցից առավել հայտնի են՝ «Վերդի», «Համադասարանցիները», «Մուսա լեռան 40 օրը», «Բերնադետի երգը» եւ այլն։

-1899 թ. սեպտեմբերի 10-ին ծնվել է Ավետիք Ղուրբանյանը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Նա ուսումնասիրել է Նահապետ Քուչակի, Ֆրիկի, Գրիգորիս Աղթամարցու, Սայաթ-Նովայի գործերը եւ մենագրություններ գրել նրանց մասին։ Զբաղվել է նաեւ Խաչատուր Աբովյանի ժառանգությամբ։

-1907 թ. սեպտեմբերի 10-ին ծնվել է Ալեքսեյ Սուքիասյանը՝ հայ խորհրդային իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1963 թ.), պրոֆեսոր (1966 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1971 թ.)։ Սուքիասյանի աշխատությունները վերաբերում են Հայաստանի պետության եւ իրավունքի պատմության հարցերին։

-1908 թ. սեպտեմբերի 10-ին ծնվել է Կարապետ Ավագյանը՝ ջութակահար: Ավագյանը եղել է Պյոտր Չայկովսկու, Ջ. Էնեսկուի անվան միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, հրավիրվել է ջութակի դասընթացներ վարելու Սիենայում (Իտալիա) եւ Ստոկհոլմում։ Երաժշտական մշակույթին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է շքանշաններով։

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am