Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվս 7 սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել կառավարությունում  

Եվս 7 սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել կառավարությունում

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ կառավարությունը կրկին համալրվել է սփյուռքահայերով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Հանձնակատարի գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցել է գերատեսչություններ:

Լիբանանից Գասիա Սամուելյանը և Ռուսաստանից Ռուզաննա Գրիգորյանը կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:

Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիերան կշարունակի Մարիա Հակոբյանը՝ Շվեդիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am